Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Ազգային տեսանկյունից անիմաստ են մեր հարյուրավոր կուսակցությունները

Ազգային տեսանկյունից անիմաստ են մեր հարյուրավոր կուսակցությունները
09.09.2024 | 14:20

Հասարակական միջավայրի որևէ մակարդակում ինքնակառավարումը հնարավոր է համեմատական ազդեցիկության որոշակի կրիտիկական մակարդակից վերև լինելու դեպքում միայն։

Միջավայրում որոշակի ազդեցիկություն ունենալը կյանքի հարատևման հիմնական գրավականն է, իսկ լուրջ մակարդակի ազդեցիկությունը՝ կյանքի բարգավաճ հարատևման գրավականը։

Ինքնակառավարման կամ ինքնուրույն որոշումների հնարավորությունն էլ բխում է ազդեցիկության չափից։

Եթե մարդկային հանրությունը կամ պետությունը թույլ է և ազդեցիկությունից զուրկ, ապա նրա ինքնակառավարումը անհնարին է, իսկ դրան ուղղված նրա այնպիսի միջոցներն ու մեխանիզմները, ինչպիսիք են կուսակցությունները, միությունները և այլն, ինքնանպատակ են։

Հենց այս նույն նկատառումներով էլ ինքնանպատակ ու ազգային տեսանկյունից անիմաստ են մեր հարյուրավոր կուսակցությունները, որոնք, մեկը մեկից թույլ լինելով, շատ ներքև են գտնվում ազդեցիկության կրիտիկական շեմից։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 4585

Մեկնաբանություններ